Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում, և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:

Related posts

Երբվանից պարտադիր կլինի ձմեռային անվադողերով երթևեկելը

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Տավուշի մարզպետի աշխատակազմը 1.2 մլն դրամով նոր լուսանկարչական ապարատ կգնի