Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից համապատասխանում է տարածաշրջանում տիրող իրողություններին։

«Խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ: Աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում փոխվել են, և խաղաղապահներին այնտեղ այլևս գործառույթներ չեն մնացել»,- ասել է Պեսկովը։

Պեսկովն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն աշխատում են խաղաղության պայմանագրի ուղղությամբ, սակայն դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները շարունակում են սահմանների սահմանազատման բանակցությունները, և հարցերի մի մասն արդեն համաձայնեցված է։

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները