Շտեֆեն Կոյտերը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոյտերը ընդգծում է, որ Արցախում նոր ցեղասպանություն է հասունանում` թուրք-ադրբեջանական զինված ուժերը փորձում են բնաջնջել Արցախի բնակչությանը: Կոյտերը այս մասին ասաց Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը  լոկալ համարտություն չէ, այլ մեծ պատերազմ: Մենք փորձում ենք որևէ լուծում գտնել Արցախի համար: Բազմաթիվ մարդիկ դեռ պետք է հասկանան, թե ինչ է կատարվում: Մենք մեր աչքերով տեսել ենք, թե ինչպես են հրթիռակոծվել շենքերը և միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր են կիրառվել»,- ասաց Կոյտերը:

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է գիտակցի, թե ինչ է իրականում կատարվում Լեռնային Ղարաբաղում և դրա դեմ սկսի քայլեր ձեռնարկել:

«Դատապարտում ենք այս ռազմական ագրեսիան և այն պետք է անհապաղ դադարեցվի: Այս առումով գտնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- եզրափակեց Շտեֆեն Կոյտերը:

Related posts

Փրկարարները 2-ամյա Տիգրանին փնտրում են Մարմարիկ գետում․ ծնողներն այդ վարկածին հակված չեն

Բաքուն պարզաբանման է սպասում Ռուսաստանից

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար