Շվեդիան չի ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո իր տարածքում միջուկային զենք տեղակայել

Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալուց հետո միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը՝ փոխանցում է Reuters-ը:

Դիվանագետի խոսքով՝ Ստոկհոլմը կհետևի հարևան Դանիայի և Նորվեգիայի օրինակին, որոնց տարածքում նման սպառազինություն չկա:

«Սա Չափավոր կոալիցիոն կուսակցության երկարաժամկետ դիրքորոշումն է։ Մենք երբեք մտադրություն չենք ունեցել փոխել նախորդ կառավարության ներկայացրած հայտի պայմանները»,- հավելել է Բիլստրոմը:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը