ՇՄ նախարարը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրեր

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատար Լյուկ Ֆոչմանին և ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանին։
«Քննարկման առանցքում COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացն էր՝ ներառյալ կազմակերպչական օրակարգը, համակարգման կարիքներն ու հնարավոր աջակցության ուղղությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող բնապահպանական և կլիմայական ծրագրերին ու առաջիկա նախաձեռնություններին, որոնք միտված են Հայաստանում շրջակա միջավայրի կայուն զարգացմանն ու կլիմայական դիմակայունության բարձրացմանը։
Մասնավորապես անդրադարձանք Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերին։
Վերահաստատեցինք գործընկերության շարունակականության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնեցինք համատեղ ջանքերով առաջ մղել այն նախաձեռնությունները, որոնք կմեծացնեն բնապահպանական արդյունքը և կաջակցեն Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացման առաջնահերթություններին»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Related posts

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով