Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գերիների փոխանակումը, քանի որ չի կարծում, որ դա իրենց օգտակար է։

«Ռուսները դադարեցրել են գործընթացը։ Նրանք շատ չեն հետաքրքրված մարդկանց փոխանակմամբ, քանի որ չեն կարծում, որ դա իրենց համար օգտակար է»։

Նա հավելել է, որ ըստ ռուսների՝ գերիների փոխանակումն Ուկրաինայի համար ավելի կարևոր է, քան իրենց համար։

Վերջին անգամ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակումը տեղի է ունեցել 2025 թվականի աշնանը։ Հոկտեմբերի 2-ին ռուսական գերությունից ազատ են արձակվել 185 ուկրաինացի զինվոր և 20 քաղաքացիական անձ։

2025 թվականի դեկտեմբերին ռազմագերիների հետ վարվելաձևը համակարգող շտաբը հայտնել է, որ պատերազմի ընթացքում գերի է վերցվել ավելի քան 10000 ռուսաստանցի։

Հիմք ընդունելով ուկրաինական հետախուզության տվյալները՝ Զելենսկին զգուշացրել է, որ ռուսները պատրաստվում են Ուկրաինայի վրա նոր հարձակման։

«Յուրաքանչյուր ոք, ով իսկապես ցանկանում է խաղաղություն, պետք է մտածի, թե ինչպես անել, որ ռուսները պատրաստվեն ոչ թե նոր զանգվածային հարձակումների, այլ՝ պատերազմի ավարտին։ Աշխարհը կարող է դա ապահովել»:

Related posts

2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները

ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո