Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

«Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ:

Related posts

Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ

Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը

2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները