ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա առիթով։

Հայաստանը բարձր է գնահատում Սինգապուրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք որակական նոր ազդակ հաղորդել Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերություններին՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Related posts

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին

Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն