Շղթայական ավտովթար Հարթավան-Ապարան ճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 11-ին` ժամը 10:57-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «UAZ» (վարորդ` Գ. Գ., ծնված 1957 թ․), «Mitsubishi» (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1990 թ․), «VAZ» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1969 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MAN» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է բերվել և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «UAZ», «Mitsubishi», «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ․ Կ․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին