Շիրակի մարզպետը պարգևատրել է մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին

Շիրակի մարզպետի որոշմամբ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, գեղագիտական ճաշակի ձևավորման, արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար պատվոգրով է պարգևատրվել Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը։
«Տիկին Մկրտչյան, գնահատելով ձեր ավանդը արվեստի զարգացման և մատաղ սերնդին արվեստով ապրելու և արվեստի հանդեպ սիրով լցվելու գործում՝ սիրով ենք ձեզ պատվոգիրը հանձնում։ Բոլոր մարտահրավերների ու խնդիրների առջև պայքարի լավագույն միջոցներից մնում է արվեստը, դուք պայքարի առաջամարտիկներից եք ու մենք դա գնահատում ենք։ Շիրակը միշտ եղել է արարելու, ստեղծագործելու պարարտ հող, դա կրկին զգալու և տեսնելու հնարավորություն ունեցանք մարզպետարանում ձեր աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Սուսաննա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար:
Սուսաննա Մկրտչյանը մարզպետին պատմել է մայրաքաղաքում առաջիկայում կայանալիք ցուցահանդեսի մասին։ 40-ից ավելի ցուցահանդեսներ հեղինակած նկարչուհին հանդես է գալու «Իմ հոգու տուն՝ Գյումրի» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացվելու է վերջին 10 տարիների ընթացքում արված աշխատանքների ծաղկաքաղը՝ 90 աշխատանք։

Related posts

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

Կտրիճ Ներսիսյանը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ

ԱՍՀ նախարարը և ԱԺ պատգամավորները պատասխանում են քաղաքացիների տեսահարցերին