Շիրակի մարզում էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել Արթիկի, Ախուրյանի բժշկական կենտրոններում, Գյումրու «Բեռլին» եւ թիվ երկու պոլիկլինիկաներում: Նախարարի պաշտոնակատարին է ներկայացվել նաեւ թիվ երկու պոլիկլինիկայի՝ վերջերս ձեռքբերված ժամանակակից ռենտգեն ապարատը:

«Պոլիկլինիկաներում անհրաժեշտ վերանորոգմանը միտված աշխատանքները փուլ առ փուլ են իրականացվում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Գյումրիում է