Շիրակի մարզի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Փետրվարի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Անիի բաժինների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2121» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Սարատակ գյուղի 43-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ. վարչապետ

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվող վարորդների թիվը շարունակում է աճել