Շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Կրեմլ

Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:

«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին, մենք պահպանում ենք մեր կառուցողական, գործընկերային հարաբերությունները Անկարայի հետ։ Մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները և փոխադարձ վերաբերմունք ենք զգում թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ինչպես նշել է Պեսկովը, Թուրքիայի ղեկավարը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ կատարելով միջնորդի դեր։ Եվ դա միշտ բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Խոսելով Էրդողանի և ռուս գործընկերոջ միջև հետագա հանդիպման հնարավորության մասին՝ Կրեմլի խոսնակը չի բացառել դա։

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան