Վահագն Խաչատուրյանն ընդունել է ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «Հայփոստի» հետ համագործակցության ոլորտները:

Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը և շեշտել, որ առաջիկայում էլ նախատեսվում են նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը և շեշտել, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գրավիչ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելու սկզբունքներ և հանդես է գալիս գործարարներին և արտադրական կազմակերպություններին աջակցելու դիրքերից:

Related posts

ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ԱՄՆ նախագահը հանձնարարել է բրազիլական ապրանքների մեծ մասի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել. Ռուբիո