«Շահում եք դուք, շահում է մեկ ուրիշը». նոր օնլայն խաբեություն համացանցում

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Պապյանը իր էջում գրում է.
«Նոր՝ հետաքրքիր օնլայն խաբեություն․ ստանում եք նամակ՝ Google Forms-ից, որպեսզի SPAM ֆիլտրները չարգելափակեն։ Տեսքից անվնաս է, ասում է, որ Դուք ինչ-որ միավորներ եք ստացել։ Դե, բնականաբար, մարդկային հետաքրքրասիրություն՝ սեղմում եք հղումը, “View score” և հայտնվում Google Forms-ի էջում, այստեղից հաջորդ հղումը՝ hxxp://bit[.]do/fLP84?points տանում է ռուսալեզու էջ՝ “Участие в розыгрыше” ու բացվող պատուհանի OK-ը սեղմելուց հետո ստանում եք հարյուր հազար միավոր ու հայտնվում օնլայն չատում, որտեղ Ձեզ առաջարկում են կոնվերտացնել ստացված միավորները դոլարի։ Հաջորդ քայլում արդեն հարկավոր է միջնորդավճար վճարել՝ կոնվերտացիայի համար։ Ու եթե դեռ չեք հասկացել՝ հենց այդտեղ էլ Ձեզ “գցում են”
Եզրակացություն՝ ցիտելով դասականին՝
Samvel Martirosyan

-ին․ “Ու ընդհանրապես, երբեք, երբեք ինտերնետում շահումների մի հավատացեք։ Շահում եք դուք, շահում է մեկ ուրիշը”»:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով