«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության ապահովման և հատուկ նշանակության բաժինների ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունվարի 9-ին իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։

Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց խցերից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ իրեր, հագուստներ և էլեկտրատեխնիկա։

Ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

Related posts

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Ապացույցների նսեմացման մասին հայտարարությունները չեն կարող ազդել դրանց նշանակության վրա. ՔԿ-ն՝ Վազգեն Գալստանյանի պաշտպանի հրապարակման մասին

Հայտնաբերվեցին յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է