42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել։

Երեխան հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։

Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Related posts

Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին