Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել ՌԴ նախագահի հետ հանդիպումը

«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են քննարկել Երևանի և Մոսկվայի դաշնակցային օրակարգը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, ինչպես նաև գործակցությունը ինտեգրացիոն միավորումներում:

Related posts

Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը