Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին` ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Էստոնիայի պատրաստակամության համար։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում