Ռուսական ռազմաբազան Հայաստանում է ոչ ՀԱՊԿ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին France 24-ի թղթակիցը հարց է ուղղել` մտադի՞ր է փակել Հայաստանում ռուսական ռազմաբազան և արդյոք պատրաստվո՞ւմ է դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից:

«Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»,- պատասխանել է նա:

Ռուսական ռազմաբազան փակելու հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բազան Հայաստանում է ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել»:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել