Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել: Վարչապետին դիմավորել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է որոնողափրկարարական աշխատանքներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. կա 6 զոհ, 16 անհետ կորած: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը 61 է:

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Related posts

Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար

ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը

Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան