ՆԳ նախարարին աղետի գոտում ներկայացվել են Փրկարար ծառայության կատարած աշխատանքները

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, ներգրավված է եղել 1419 փրկարարական ծառայող։

Աղետի գոտում Լոռու մարզում աշխատել է 970 և Տավուշի մարզում՝ 449 փրկարարական ծառայող։ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ, մասնավորապես՝ 403 մարդ՝ Լոռու մարզում, և 42 մարդ՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ։

Իրականացվել են հումանիտար բեռների բեռնաթափման աշխատանքներ. աղետի գոտում հայտնված բնակավայրերի բնակչությանը բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք, դեղորայք և վառելիք։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օժանդակել են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող գազի վթարային ծառայությանը, էլցանցին, կապի և ջրամատակարարող ընկերություններին։

Աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից՝ ջրահեռացման, փողոցներից ու բակերից՝ ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման աշխատանքները։

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ