Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի ժամը 20.45-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա մի կին և հայտնել, որ գործընկերուհու հետ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս Զորավար փողոցի տներից մեկում մաքրություն են արել, այդ ընթացքում տանտիրուհին ասել է, որ ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերը բացակայում են, և կասկածելով՝ ստուգել է իրենց, սակայն ոչինչ չի հայտնաբերել:

«Ոստիկանության Մասիսի բաժնի ոստիկաններին, որոնք մեկնել են նշված հասցե, հաղորդում է տվել նաև տանտիրուհին: Նա հայտնել է, որ տնից գողացել են ոսկյա զարդերը՝ պատճառելով 600 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հրազդանցի 39-ամյա կինը խոստովանել է, որ մաքրման աշխատանքներ կատարելիս, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա զարդերը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել