ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել է միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Ժամը 19։00-ի դրությամբ հաշվառվել է 35350 անձ։ Աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով։

Related posts

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետը՝ որոշ հոգևորականների

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս երեխաներ

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ