Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով