Շիրակի մարզպետը ներկա է գտնվել ԵՄ կանանց և տղամարդկանց իրավահավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել ԵՄ Գենդերային հավասարությանն ուղղված գործողությունների ծրագրի մեկնարկին, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ։ Միջոցառուման նպատակը Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հարցերի քննարկումն էր, որը մշակել է ԵՄ-ն՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների, կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունների վրա։ Մասնակիցները ներկայացրել են իրենց ոգեշնչող պատմությունները, որոնք ուղղված են եղել կարծրատիպերի հաղթահարամանը, ներառական և հավասար միջավայրի ապահովմանը։

Related posts

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ