Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում կայացած խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի,- նշել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը կանչվել էր Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Related posts

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն

Կենսաթոշակի բարձրացում, նպաստեների դադարեցում.դժգոհում են տարեցները

Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է