Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը

Թուրքիայի իշխանությունները 15 տոկոսով բարձրացրել են Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի տարանցման արժեքը։ Այն սահմանվում է ամեն տարի հուլիսի 1-ին։ «Այս տարի արժեքը մեկ տոննայի դիմաց 5,83 դոլարից հասել է 6,7 դոլարի»,– հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական գնահատականներով՝ 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը նեղուցներով նավերի տարանցման համար Թուրքիան կստանա 254 մլն դոլար, 31 մլն-ով ավելի, քան մեկ տարի առաջ։

Related posts

Վերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. ՀՀ նախագահը՝ Կանադայի վարչապետին

Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը

Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. վարչապետ