Մյանմայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի

Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների և ուժայինների միջև բախումների հետևանքով փետրվարի 1-ից մինչ օրս զոհվել է 598 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Մյանմայում քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության մեջ:

Ըստ ասոցիացիայի տվյալների՝ 2 հազար 847 մարդ բանտարկված է, 3 հազար 557-ին մեղադրանք է առաջադրվել: 481 անձի կալանավորելու որոշում կա:

Մյանմայի զինվորականությունը փետրվարի 1-ին հայտարարել էր երկրում մեկ տարով արտակարգ դրություն հայտարարելու մասին:Նրանք բացատրել էին որոշումը նրանով, որ 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների ժամանակ լայնածավալ խախտումներ են եղել:

Մյանմայի քաղաքացիները փետրվարի 1-ից բողոքի ակցիաներ են իրականացնում:

Related posts

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում. ՔԿ

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս