Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել և նույնականացվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողի մոտ 2000 մարմին:

«Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում: Արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»,- ասաց նախարարը:

Բողոքներին, թե ԴՆԹ անալիզները երբեմն սխալ արդյունք են ցույց տալիս, նախարարը նշեց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել:

Related posts

Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան