Մեր ԶՈՒ ունեն որոշակի դիրքային առավելություններ. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։
Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Այստեղ կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։
Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, Հայաստանի զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ։
Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը: Դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։
Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են:»-, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան