Մեր երազանքն այն է, որ մեր ապրանքներն ունենան ստանդարտներին համապատասխանություն. վարչապետ

Ես 7 տարի մոտավորապես ասում եմ հետևյալը, որ մենք պետք է առաջնորդվենք ստանդարտներով, որ մեր ապրանքները պետք է համապատասխանեն ստանդարտներին: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող խնդիրներին:

«Ստանդարտներին համապատասխանող ապրանքները չունեն որևէ տեղ արտահանվելու որևէ խնդիր, իսկ այն ապրանքները, որոնք առնվազն որոշ կասկած հարուցում են, իրենց արտահանում-ներմուծումը բարդանում է:

Մեր երազանքն այն է, որ մեր ապրանքներն ունենան ստանդարտներին համապատասխանություն, որ ո՛չ դեպի Հյուսիս, ո՛չ դեպի Հարավ, ո՛չ դեպի Արևելք, ո՛չ դեպի Արևմուտք արտահանման խնդիր չունենան: Մենք այդ ռազմավարությունը սկսել ենք, և հետևողական շարունակելու ենք, և Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ուզում են այս ճանապարհով այս խնդիրը ֆունդամենտալ ձևով լուծել»,- ասաց վարչապետը:

Related posts

Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»

Սեպտեմբերի 12-17-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում