Մեղրիի անցակետը՝ նոր շունչ հյուսիս-հարավ մայրուղուն

ՀՀ-ում մաքսային ոլորտի արդիականացումը շարունակվում է, իսկ դրա կարիքը վաղուց էր զգացվում. նշում են ոլորտի մասնագետները: Մեղրիի անցակետի արդիականացումը պայմանավորված է տարեցտարի՝ անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով, մասնավորապես՝ 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրիի անցման կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150: Նույն ժամանակահատվածում մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին` 1807: Ուղևորների հոսքը կազմել է 55500, իսկ 2019 թվականին` 124000: Մեղրիի անցակետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին:

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը