Օվերչուկը նամակով կդիմի Մհեր Գրիգորյանին՝ ԵԱՏՄ-ի նորմերին հակասող գործողությունների հարցով

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ՝ հերթական անգամ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ-իրավական բազայում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Մենք այդ հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը», – նշել է Օվերչուկը:

Նա հայտարարել է, որ նամակով կդիմի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նշելով, որ այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին:

«Մենք կքննարկենք համապատասխան միջոցների կիրառման հարցը», – ընդգծել է Օվերչուկը:

Related posts

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը. հայտարարություն

Սոչիի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ դիպել է այլ օդանավին

Այգավանցի երիտասարդի մեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ շոկո