Մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ:

Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելեցին Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի չոր զանգված, որը պատրաստ է ներկայացնել։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 58-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում, ակնհայտ տեսանելի տեղում, հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով տարաներ ու փաթեթներ: Զանգվածների ընդհանուր քաշը 6,5 կիլոգրամ էր, հայտնաբերվեցին նաև կանեփի չոր ճյուղեր ու երկու բույս։ Տանտերը հայտնեց, որ մարիխուանան պատրաստել է իր աճեցրած կանեփից և պահել անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Սոցցանցի օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ. ՀՎԿԱԿ