Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր երկու մեդալ են նվաճել:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել նժույգթափերի վարժության եզրափակչում և հավաքելով 14,266 միավոր՝ բրոնզե մեդալ է նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել է 14,733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Այս վարժության եզրափակչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14,433 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Վաղը՝ ապրիլի 16-ին, Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում: Օրերս Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում 82.665 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան