Մաշհադում մոտ 3 միլիոն իրանցի դուրս է եկել փողոց՝ վերջին հրաժեշտը տալու նախագահ Ռաիսիին

Իրանի Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել երկրի՝ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորությունը։ Սգացող իրանցիների բազմությունը հավաքվել էր Մաշհադի օդանավակայանում և այն փողոցներում, որոնք տանում էին դեպի Իմամ Ռեզայի դամբարան, որտեղ Ռաիսին խնդրել էր իրեն թաղել մահից շատ առաջ:

Ինչպես նշում է ԻՌՆԱ-ն, կադրերում երևում է, որ դամբարանը և դրա շրջակայքը լեփ-լեցուն են մարդկանցով, որոնք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել մահացած նախագահի հիշատակին: Մաշհադի քաղաքապետարանի հաշվարկներով՝ քաղաքի փողոցներում հավաքվել է մոտ 3 միլիոն մարդ։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Related posts

Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է. Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ