Էլեկտրական ծխախոտների խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Դեպքերի առթիվ նախաձեռնված 6 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

2025 թվականի մայիսի 26-ին վերոհիշյալ արարքները կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Ա.-ն ձերբակալվել է:

2025 թվականի մայիսի 27-ին Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը) (3 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  (գողության փորձը) (2 դրվագ) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը):

2025 թվականի մայիսի 28-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ