Մայիսի 9-ի հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է. ԱԺ նախագահը՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթներին կամ տոնակատարություններին ցանկացած մասնակցություն շատ լուրջ կընդունվի Եվրամիության կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է վարում Եվրոպայում՝ օրեր առաջ հայտարարել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: ԱԺ նախագահը, այս համատեքստում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցին, նշել է, որ մայիսի 9-ի հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է, 2-րդ աշխարհամարտում մենք ունեցել ենք 300 հազար զոհ:

«Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, այդ հաղթանակի համար զոհվել է 300 հազար հայ, շատ հայեր կռվել են նաև Դիմադրության շարժման շարքերում։ Դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Related posts

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր