Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հուլիսի 7-ին՝ ժամը 11։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:27-ին: Ննջարանում (մոտ 16 քմ) այրվել է կահույք և ջերմահարվել՝ բնակարանի պատերը (մոտ 16 քմ)։

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա