Մահացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն

Հռոմի Սալվատոր Մունդիի կլինիկայում 98 տարեկանում մահացել է Իտալիայի 11-րդ նախագահ Ջորջո Նապոլիտանոն: Նա եղել է աշխարհի ամենատարեց գործող ղեկավարներից մեկը։
2005 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2006 թվականը (նախագահի նշանակմամբ) և 2015 թվականի հունվարի 14-ից եղել է ցմահ սենատոր:
Պատգամավորների պալատի նախկին խոսնակ Պյոր Ֆերդինանդ Կազինին, խոսելով նրա մասին, նշել է. «Մեծ իտալացի, ով արժանապատվորեն ծառայեց պետությանը նախագահի պաշտոնում և անցավ նրա կյանքի բոլոր փուլերով` Առաջին հանրապետությունից մինչև մեր օրերը»:
Քաղաքական շրջանակներում նրան անվանում էին «արքա Ջորջո»` իր նկատելի ազդեցության համար: Չի եղել որևէ բարձր պետական պաշտոն, որ նա զբաղեցրած չլինի` Պատգամավորների պալատի նախագահ, եվրապատգամավոր, նախարար, նախագահ:
Պաշտոնավարման օրոք նա շատերի համար դժվարին իրավիճակներում Իտալիայի կայունության երաշխավորն էր: Իր նախագահության օրոք Նապոլիտանոն հինգ վարչապետ է նշանակել:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ