ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է լինելու Թեհրանում կայանալիք ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը

ՄԱԿ-ը կհետևի Թեհրանում կայանալիք գագաթնաժողովին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի  նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքին:

«Մենք հետևելու ենք այդ հանդիպմանը և կտեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս գագաթնաժողովում նա ակնկալում է որևէ առաջընթաց համաշխարհային շուկա Ուկրաինայից և Ռուսաստանից հացահատիկի, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերի վերադարձի հարցում, Հաքն ասել է. «Մենք կոնկրետ ակնկալիքներ չունենք այդ հանդիպումից գործընթացի հետ կապված։ Սա առանձին հարց է»:

Միևնույն ժամանակ, Հաքը նշել է, որ ՄԱԿ-ը ողջունում է հացահատիկի արտահանման հարցով քննարկման հիմնական մասնակիցների միջև ցանկացած համակարգում։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ