ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի առնչությամբ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին:

Related posts

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ

Պատերազմից հետո ծնված հույսը

ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն