ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոր նախագահ ունի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ է ընտրվել ճապոնացի դատավոր Յուջի Իվասավան:

Ինչպես ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ, Իվասավան այդ պաշտոնում ընտրվել է հունվարի 14-ին՝ Նավաֆ Սալամի հրաժարականից հետո, որը լքել է այդ պաշտոնը Լիբանանի վարչապետի պարտականությունները ստանձնելու համար:

Սալամի նախագահության ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի փետրվարի 5-ին։ Մինչև այդ ժամկետը միջազգային դատարան նախագահի պաշտոնը կստանձնի Յուջի Իվասավան։

Նա դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից, նախկինում աշխատել է որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր Տոկիոյի համալսարանում և եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահը:

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա