Մակրոնը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու մտադրության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու մտադրության մասին:

«Միասին մենք ուժեղացնում ենք ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի հասնենք անվերապահ հրադադարի և բանակցություններ սկսենք հանուն արդար և կայուն խաղաղության»,- նշել է Ֆրանսիայի նախագահը X-ի իր միկրոբլոգում:

Մակրոնի խոսքով՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակում է առաջնային մնալ Փարիզի և նրա գործընկերների համար:

Ֆրանսիայի նախագահը նաև ողջունել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը՝ այն որակելով աննախադեպ:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հաղարծնի վանքում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ