Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին՝ երեկոյան ժամը 10-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր է եղել: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու հետևանքով:

Լոռու մարզի քրեական և Թումանյանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով:

Ժամը 23.40-ին 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան