ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17։13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ա․), «Mazda» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կետրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mazda» և «VAZ» ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից