Ճապոնիան առաջին անգամ կարող է կին վարչապետ ունենալ

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ է ընտրվել 64-ամյա Սանաե Տակաիչին: Լրատվամիջոցների տվյալով՝ ամենայն հավանականությամբ, նա կդառնա նաև վարչապետ: Եթե դա տեղի ունենա, նա կդառնա Ճապոնիայի պատմության առաջին կին վարչապետը:

Սպասվում է, որ նոր վարչապետի հաստատման համար խորհրդարանի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի կեսին: Չնայած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում՝ սպասվում է, որ Տակաիչին կհաստատվի պաշտոնում, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողացել համախմբվել իրենց թեկնածուի շուրջ:

Related posts

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին