Փաստաբան է կալանավորվել. Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է լուրը

Փաստաբան է կալանավորվել. Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին փաստաբանի կալանավորման լուրը՝ հայտնելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Դպրոցական օլիմպիադաների կարգը փոխվել է 2026 թ.-ի հոկտեմբերի 23-ից. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը