Ճապոնիայի նախկին վարչապետը մահափորձից հետո մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահափորձից հետո մահացել է հիվանդանոցում:

Ճապոնական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել մահափորձ կատարած անձի մասին: Հրաձիգը մոտ երեք տարի ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ ցանկացել է սպանել Աբեին՝ նրա քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։

Ողբերգության ժամանակ Սինձո Աբեն Նարայում ելույթ է ունեցել ի պաշտպանություն Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության, որը նախկինում ղեկավարել է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում: Հանցագործը քաղաքական գործչին մոտեցել է ելույթի ժամանակ և կրակել երկու անգամ, հայտնում է BBC-ն։

Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան դեպքի կապակցությամբ վերադարձել է աշխատանքային այցից և հրավիրել կառավարության արտակարգ նիստ։ Իսկ համաշխարհային մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են մահափորձը և ցավակցություն հայտնել Աբեի մահվան կապակցությամբ, գրում է CNN-ը։

67-ամյա Սինձո Աբեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 և 2012-2020 թվականներին ու հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: 2006 թվականին նա դարձավ Ճապոնիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ Աբեն հայտնի է իր քաղաքականությամբ, որը ստացել է «աբենոմիկա» անվանումը, հիշեցնում է Reuters-ը: Այն հիմնված է դրամավարկային քաղաքականության մեղմացման, հարկաբյուջետային խթանման և կառուցվածքային բարեփոխումների վրա:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել